Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մահացել է ռուս հայտնի լրագրող Սերգեյ Դորենկոն

Մահացել է ռուս հայտնի լրագրող Սերգեյ Դորենկոն
10.05.2019 | 12:20

59 տարեկանում մահացել է ռուս հայտնի լրագրող, «Խոսում է Մոսկվան» ռադիոընկերության գլխավոր խմբագիր Սերգեյ Դորենկոն: Նա մոտոցիկլետ վարելիս վատ է զգացել և վայր է ընկել: Բժիշկները չեն կարողացել փրկել Դորենկոյի կյանքը: 1990-ականներին նա աշխատել է Ռուսաստանի ՕՌՏ հեռուստաընկերությունում, վարել «Վրեմյա» հաղորդումը: 2000 -ին Կուրսկ սուզանավի վթարին նվիրված հաղորդումից հետո, որում նա կոշտ քննադատել է ՌԴ ղեկավարությանը, Դորենկոյին հեռացրել են հեռուստատեսությունից:

Դիտվել է՝ 503

Մեկնաբանություններ